Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

Ա՛յ տղա, քո ընտանիքին ո՞նց խնամեր, եթե խախտումներ չաներ

Ա՛յ տղա, քո ընտանիքին ո՞նց խնամեր, եթե խախտումներ չաներ
27.04.2026 | 12:16

Հայերը զուրկ են քաղաքական գիտակցությունից, նրանց խորթ են քաղաքական գաղափարները: Սոցիալիզմ, լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալ դեմոկրատիա՝ սրանք հայերի համար անիմաստ, դատարկ բառեր են: Եվ ընտրություններին առաջնորդվում են զուտ անձնական հատկանիշներով: Օրինակ, սարգսյան վարդուշն ավելի լավ տղա է, քան թաթոյան արմուշը (կամ հակառակը), կամ՝ Սամվել Կարապետյանն է ավելի լավ տղա, քան «ժողվարչապետը»:

Բնականաբար, ժողովուրդը չի կարող լիարժեք տեղյակ լինել թեկնածուների մարդկային որակներից և շատ դեպքերում սխալվում է: Եվ այսօր կուզենայի մեկ օրինակով անդրադառնալ Նոր Հայաստանի «ժողվարչապետի» բարոյական կերպարին:

Ինչպես հայտնի է, սա փախած էր ահագին ժամանակ 2008-ին չստացված «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխությունից հետո: Այնուհետ հանձնվեց ու նստեց: Մոտավորապես երեք տարի սա կտրված էր ընտանիքից՝ ունենալով երեք անչափահաս երեխա (երրորդ երեխան հոր սխրանքների ժամանակ մեկ տարեկան էր):

Ուրեմն, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն այն ժամանակ ղեկավարում էր Հին ու Նոր Հայաստանների բոլոր ժամանակների ամենալավ առողջապահության մենեջերը՝ Արա Մինասյանը, Մինասյան Միշայի հայրը:

Եվ Արա Միխայլովիչը, ղեկավարվելով հայերի մոտ ընդունված «նեղը տղային օգնել է պետք» դոգմատով, ՀՀ ապագա «ժողվարչապետի» ընտանիքի անդամներին՝ մայր և երեք երեխա, վերցրեց իր խնամքի տակ: Սրանք որևէ խնդիր՝ մասնագիտական, թե ֆինանսական, չունեցան, իսկ դա միայնակ կնոջ համար երկնային պարգև է: Եվ ինչպե՞ս վարձահատույց եղավ «ժողվարչապետը» Արա Մինասյանին: Քրեական գործերով: Եվ փաշինյան նիկոլի մեծահոգության և երախտապարտության պատճառով բժիշկ Մինասյանն այսօր այլ հիվանդանոց է ղեկավարում այլ երկրում:

Լավ, մարդ որքա՞ն պետք է մարդ չլինի, որ իր բացակայության ընթացքում իր կնոջն ու երեխաներին դեղորայք ու բուժում ապահովող մարդուն երկրից արտաքսի: Թե բա՝ խախտումներ է ունեցել Մինասյանը: Բա այ տղա, քո ընտանիքին ո՞նց խնամեր, եթե խախտումներ չաներ, քո կնգան պետպատվեր հասնո՞ւմ էր: Իհարկե, ոչ: Ուրեմն, էդ մարդն օրենքը շրջանցելով ինչ-որ մեխանիզմներ է կիրառել, չէ՞, որ քեզ օգնի, և դու այսօր նրա վրա կեղտ ես բռնո՞ւմ:

Արա Մինասյանը շատերին է օգնել, բնականաբար, ինչ-ինչ խախտումներ թույլ տալով: Սերժ Սարգսյանի ոխերիմ թշնամու քրոջը ես տարա նրա մոտ, բայց զգուշացրեցի, թե ով է: Մինասյանի պատասխանը հետևյալն էր. «Նախ, հիվանդը հիվանդ է, կարևոր չէ եղբայրը, երկրորդ՝ եթե դու ես բերել, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Անցնենք առաջ: Արմինե Օհանյան կա, «Հրապարակ»-ի խմբագիր, Նոր Հայաստանի նախկին Երկրորդ զոքանչը: Տարիուկես փախած ապագա «ժողվարչապետն» ապրեց Արմինեի, նրա մոր ու նախկին ամուսնու նկուղներում, վերջին մի քանի շաբաթն էլ վեր էր ընկել շիշ բռնողի տանը: Տիկին Օհանյանի և «ժողվարչապետի» հարաբերությունների ջերմությունն այսօր հանրահայտ է՝ դատական գործեր, շանտաժ, տեռոր:

Ընդամենը մի նյուանս հավելեմ. երբ սիմոնյան ալենը տեղափոխվում էր կառավարական առանձնատուն, մեծահոգի «ժողվարչապետն» ասել էր դրան.

«Կնգադ մերն ու քույրը ոտք պիտի չդնեն այստեղ»:

Էլ չասեմ, որ «կնգա մերն ու քույրը» չեն մասնակցել երեխաների մկրտության խնջույքին…

Դե, իսկ Աշոտ Բլեյանի զանգերին «ժողվարչապետը» պարզապես չի պաասխանում, նա էլ զանգում է իր դպրոցի, որտեղ սովորել են փաշինյան նիկոլի երեխաները, և իր աշխատանքի հարցերով:

Մեր մեջ ասած, Բլեյանի բախտը բերել է, որ քրեական գործեր չեն բերել գլխին։

Դե, հիմա պատկերացում կազմեք ձեր «ժողվարչապետի» մարդկային կերպարի մասին:

Չունի սա ոչ սրբություն, ոչ նամուս, մի խոսքով, չունի ոչ մի բան՝ զուրկ է մարդուն բնորոշ բոլոր որակներից ու հատկանիշներից: Հենց դրա համար էլ նշանակվել է արևմտյան վերադասի կողմից ՀՀ «ժողվարչապետ»: Քանզի այդ պաշտոնում անգլոսաքսերի ծրագրերի իրականացումը՝ Արցախի հանձնում, Սյունիքի օտարում Թուրանի (TRIPP) միջոցով, Հայաստանի հայաթափում կես միլիոն ադրբեջանցի բերելով, հայ ինքնության ոչնչացում եկեղեցու վերացման գնով և այլն, և այլն, նորմալ մարդու ուժերից վեր էր: Դա կարող էր անել բացառապես սրբապիղծ կենդանին:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ․ Գ․

«Ժողվարչապետի» կարգի սրբապիղծները սովորաբար իրենց բոլոր բարերարներին են պատժում և պղծում, բայց երբեմն դրանց արածն արդարացի է:

Օրինակ, փաշինյան նիկոլին լեգիտիմ «ժողվարչապետ» դարձնող ուստա Ծառուկյանը զրկվեց հարյուրավոր միլիոններից և բանտ նստեց:

Ի՞նչ ասեմ… հասնում էր ուստա Ծառուկյանին, լիովին հասնում էր:

Հուսանք, նրա քավորը շուտով փաշինյան նիկոլին լեգիտիմացրած գելուգազանի պատիժը մինչև տրամաբանական ավարտ կհասցնի:

Ամեն…

Լուսանկարում՝ ՀՀ ժողվարչապետին բարի գործ արած Արա Մինասյանն ու Արմինե Օհանյանը։

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ